Thursday, February 9, 2017

                            Huawei                                       2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Huawei-ն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։
Ամեն տարի Huawei-ն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 тыс հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում[7]։
2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Huawei-ն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին[8]։
2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը
Image result for huawei wiki

Wednesday, February 8, 2017

                 Սամսունգ                     Սամսունգ (կորեերեն՝ 삼성그룹), հարավկորեական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1938 թվականին։ Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական կոմպոնենտների, հեռահաղորդակցման սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, տեսալսողական սարքավորումերի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Սեուլում։ Էփլի գլխավոր մրցակիցն է։

«Սամսունգ» բառը կորեերեն նշանակում է «երեք աստղ»: Հնարավոր է այն կապված է հիմնադրի՝ Սամսունգ Լի Բյոնչխոլյայի երեք որդիների հետ[1]։
Ընկերության առաքելությունը։Image result for samsung galaxy wiki

                                        iphone                                                                                              iPhone, ամերիկյան Apple ընկերության կողմից ստեղծված բջջային սարք։ Այն կարելի է օգտագործել որպես՝ բջջային հեռախոսգրպանի համակարգիչ և լայնէկրան ձայնանվագարկիչ։ Արտաքինից այն շատ նման է սովորական iPod-ի. հաստությունը 11.6 մմ. է, իսկ էկրանի անկյունաչափը՝ 3.5 դյույմ։ Էկրանը սենսորային է, այդ պատճառով iPhone-ը սահմանափակվում է ընդամենը մեկ կոճակով (ստեղնաշարը բացակայում է)։ Ղեկավարման համար անհրաժեշտություն չկա օգտագործել ինչ-որ աքսեսուարներ (օրինակ՝ ստիլուս), բավական է միայն մատների հպումը։ Պատենտավորված տեխնոլոգիան աչքի է ընկնում յուրահատուկ ճշգրտությամբ, մի քանի միաժամանակյա հպումներ ընդունելու հատկությամբ և էկրանի մակերևույթին պատահական հպումների նկատմամբ բացարձակ անտարբերությամբ։
iPhone-ն ունի ներդրված բարձրախոսներ, հարմարավետ ֆոտոալբոմ և ներդրված 2 մեգափիքսելանոց տեսախցիկ։ Զանգերի հետ աշխատելը նույնքան հարմար է, որքան սովորական հեռախոսների հետ։ Համակարգչի հետ տվյալները սինխրոնիզացնելուց հետո, հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ հեռախոսահամարը, զանգահարել, կազմակերպել կոնֆերենցիա, ստեղծել ձայնային և տեսահաղորդագրություններ։ Նոր հեռախոսահամար ներմուծելու համար օգտագործողի տրամադրության տակ է շատ գեղեցիկ վիրտուալ թվային ստեղնաշարը։
iPhone-ը ունի GSMEDGEBluetooth և Wi-Fi կապի տեսակներ։ Այն նաև հարմարեցված է ինտերնետի հետ լիարժեք աշխատելու համար։ Safari բրաուզերի շնորհիվ էկրանին ամբողջովին տեղավորվում են խոշոր ինտերնետային էջեր։ Էլեկրոնային փոստի հետ աշխատանքը նույնպես շատ հեշտացված է, սակայն առավելագույն ճշտությունը նույնպես մեծ ուշադրության է արժանացած։ Առաջին IPhone-ները արտադրվելու են 2007 թվականի հունիսի 29-ին 4 և 8 գիգաբայթ հիշողությամբ, համապատասխանաբար 500 և 600 ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն դա միայն ԱՄՆ-ում։ Եվրոպա այն կհասնի միայն նույն թվականի վերջին։
Երրորդ կողմի, ինչպես նաև Apple-ի կիրառումը ծրագրայնորեն մատչելի են App Store-ից, որը մեկնարկել է 2008 թ. կեսերին և այժմ ունի ավելի քան 500,000 «ծրագրեր» Apple-ի կողմից հաստատված։ Այս ծրագրերը ունեն տարբեր ֆունկցիաներ, այդ թվում՝ խաղեր, հղումներ, GPS, սոցիալական ցանցեր, անվտանգություն և հեռուստատեսային շոու գովազդի համար, ֆիլմեր, և նշանավոր դեմքեր։ Կա iPhone մոդելի հինգ սերունդ, որոնք ուղեկցվում են iOS-ի հիմնական հաղորդագրությունների հինգից մեկով։


iPhone 4-ն ունի հետևի մասում տեսախցիկ (720p վիդեո) և առջևի մասում տեսախցիկ (ավելի ցածր բանաձևով) FaceTime վիդեո կանչելու և Skype-ի նման այլ սարքեր օգտագործելու համար։ iPhone 4-ն ունի ավելի բարձր հնարավորություններ- 960x640 ցուցադրման բանաձևով՝ այն հրապարակվել է 2010 թվականի հունիսի 24-ին։ ԱՄՆ-ում, AT&T-ն եղել է լիազորված կրիչը մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը, երբ iPhone 4-ի CDMA տարբերակը մեկնարկվեց Verizon-ի համար։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ին Apple-ը հրապարակեց iPhone 4S։ iPhone 4S-ն ունի տեսախցիկի բարձր բանաձև (8 megapixel) 1080p տեսագրության հետ, դիմային մասի հայտնաբերում, և վիդեո կայունացուցիչ, ավելի արագ, երկակի հիմնական պրոցեսոր, համաշխարհային հեռախոսի կարողություններ (որոնք թույլ են տալիս մեկ հեռախոսի գործել ցանցերի հիման վրա երկու GSM/UMTS և CDMA տեխնոլոգիաներով), GLONASS աջակցության և բնական լեզվի ձայնի կառավարման համակարգը կոչվում է Siri։ Այն հասանելի է 16 GB և 32 GB, ինչպես նաև նոր 64 GB կարողություններով։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում Sprint-ը կսկսի իրականացնել iPhone 4-ի, iPhone 4S-ի և C Spire Wireless-ի հայտարարումը, որ այն կիրականացնի նաև iPhone 4S-ը։Image result for iphone wiki

Մարտեը եւ հասարակություն             Հասարակության մասին գիտությունը կոչվում է սոցիոլոգիա: Մարդու և հասարակության փոխհարաբերությունների մասին խնդիրները երկար ժամանակ մտածելու տեղիք են տվել շատ մտածողների մոտ: Շատ փիլիսոփաներ և գրողներ փորձել են գտնել կամ ստեղծել այն իդեալական հասարակությունը, որում կբացվեր նրա յուրաքանչյուր անդամի հնարավորությունները, որում յուրաքանչյուր անհատի կվերաբերվեին հարգանքով և հասկացությամբ, մի խոսքով, ստեղծել հասարակական ուտոպիա: Բայց վերջին հարյուրամյակները ցույց են տվել, որ ինչքան էլ որ գեղեցիկ չլինեն երազանքները, իրականությունը դրանք միշտ ցրում է:

Որոշ գիտնականներ կարծում են, որ լավագույն հասարակական կառուցվածքը եղել է Հին Հունաստանի քաղաք-պոլիսներում և որ այդ ժամանկներից ի վեր ոչ մի նման բան չի ստեղծվել: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է իր լուման ներդնի հասարակության մեջ փոխհարաբերությունների բարելավման մեջ:
Դրա համար գոյություն ունեն մի քանի ճանապարհներ: Դրանցից մեկը, գրող-լուսավորիչների ուղին, կայանում է կարդացողների աշխարհայացքի աստիճանաբար փոփոխությունների մեջ, արժեքների համակարգի բարեփոխման մեջ:

Tuesday, February 7, 2017

Ինչպե՞ս է մարդու քաշը կապված հոգեբանական առողջության հետ                                                                Ինչպե՞ս են կապված գիրությունն ու նիհարելու մոլուցքը հոգեբանական առողջության հետ։ Ըստ հոգեբան Աննա Բադալյանի, աշխարհը համակած նիհարելու տենդը փսիխոսոմատիկ խանգարում է, երբ մարդն իր ներաշխարհի հետ ունի կոնֆլիկտ, որը չի կարողանում լուծել գիտակցության ու ենթագիտակցության մակարդակում, եւ պայքար է սկսում իր օրգանիզմի հետ։ Իսկ ավելորդ կիլոգրամները կարող են սթրեսի հետեւանք լինել, այսինքն, այդ սթրեսը ուտելիքով փարատելու հետեւանք։

Ըստ հոգեբանի, ողջ աշխարհում նիհարելու տենդով տառապող կանայք մի կարեւոր հանգամանք են ուշադրությունից դուրս թողնում. շատ նիհարելու դեպքում կանացի, գեղեցիկ, կլոր ֆորմաները կորում են, կորում է կանացիությունը որպես այդպիսին։ «Չգիտես ինչու բոլորն ուզում են նմանվել մանեկենների, բայց իրականում մանեկենն անգույն է, անէներգիա է, անհոգի է, որպեսզի զգեստը նրա վրա երեւա», – ասել է նա, հավելելով, որ այստեղ թերարժեքության էլեմենտներ կան, գումարած փսիխոսոմատիկ երեւույթներ։
Կա խնդրի մեկ այլ կողմ. մարդիկ ներքին կոնֆլիկտի դեպքում կամ ընդհանրապես հրաժարվում են ուտելիքից, կամ սկսում են անգիտակից ձեւով ուտել։ «Մեծամասամբ սկսում են ուտել, եւ դա բացատրվում է այսպես. երբ մենք փոքր էինք, նորածնային շրջանում, ունեինք միայն մեկ պահանջմունք՝ սնվելը։ Մնացած մեր բոլոր հոգսերը հոգում էին մեր ծնողները։ Այսինքն, մենք անհոգ էինք, եւ ենթագիտակցորեն մենք ուզում ենք վերադառնալ այդ նույն վիճակին, եւ սկսում են աշխատել օրալ մկանները։ Մենք ուտում ենք իրականությունից խուսափելու համար, ու այդպես գիրանում», – ասել է մասնագետը։ Ըստ նրա, այս խնդիրը կարելի է լուծել, սննդին գիտակցաբար մոտենալով, բայց օրգանիզմը հաճույքներից  զրկելու դեպքում էլ այն կարող է սթրես ապրել, այնպես որ խիստ սահմանափակումներն էլ, հոգեբանական տեսանկյունից ճիշտ չեն։ Ա. Բադալյանը նաեւ նշեց, որ մշակված սննդակարգին հետեւելու դեպքում հնարավոր է խուսափել գիրությունից, իսկ կանանց խորհուրդ տվեց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, գեր թե նիհար, լինել ինքնաբավ եւ չֆիկսվել այդ հանգամանքի վրա,  եւ շրջապատի վերաբերմունքը  այդ դեպքում նույնպիսինկլինի։

Ինչպես կառավարել նույն ցանցում գտնվող ուրիշների համակարգիչները                                      Այս թեմայով շատ նամակներ եմ ստացել և բազմաթիվ մարդկանց խնդրանքով այսօր կտեսենք, թե ինչպես կարելի է ղեկավարել այլ համակարգիչներ՝ գտնվելով այդ համակարգչից հեռու: Դրա համար նախատեսված են մի քանի ծրագրեր: Սկսենք նրանից, թե որտեղ ենք մենք պատրաստվում այն կիրառել: Այսօր կխոսենք լոկալ ցանցում գտնվող համակարգիչներից, իսկ մյուս անգամ կտեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Եթե ցանկանում եք ղեկավարել ներքին ցանցում գտնվող համակարգիչը կամ դիտել դրա էկրանը, ապա կարող եք օգտագործել Radmin ծրագիրը: Ծրագիրը իրենից ներկայացնում է 2 ենթածրագիր: Առաջինը տեղադրում եք այն համակարգչի վրա, որը ցանկանում եք ղեկավարել, իսկ երկրորդը՝ Ձեր համակարգչի վրա:

Rserver - այլ համակարգչի վրա (remote computer)
RViewer - Ձեր համակարգչի վրա

Ծրագիրը Remote համակարգչի վրա  տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն և կատարել նկարներում պատկերված քայլերը՝





Իսկ Ձեր համակարգչում անհրաժեշտ է բացել Rviewer ծրագիրը և  կատարել հետևյալ քայլերը:


2-րդ քայլում պետք է գրել լոկալ ցանցում գտնվող համակարգչի IP հասցեն կամ դրա անվանումը: Կարգավորումները անելուց հետո ձեր համակարգչում սեղմում եք ավելացված remote համակարգչի անվանման վրա, գրում եք այն օգտագործողի անունը և գաղտնաբառը, որը գրել էիք Remote համակարգչի ծրագրում և ղեկավարում կամ դիտում էկրանը: