Ինչպես կառավարել նույն ցանցում գտնվող ուրիշների համակարգիչները Այս թեմայով շատ նամակներ եմ ստացել և բազմաթիվ մարդկանց խնդրանքով այսօր կտեսենք, թե ինչպես կարելի է ղեկավարել այլ համակարգիչներ՝ գտնվելով այդ համակարգչից հեռու: Դրա համար նախատեսված են մի քանի ծրագրեր: Սկսենք նրանից, թե որտեղ ենք մենք պատրաստվում այն կիրառել: Այսօր կխոսենք լոկալ ցանցում գտնվող համակարգիչներից, իսկ մյուս անգամ կտեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Եթե ցանկանում եք ղեկավարել ներքին ցանցում գտնվող համակարգիչը կամ դիտել դրա էկրանը, ապա կարող եք օգտագործել Radmin ծրագիրը: Ծրագիրը իրենից ներկայացնում է 2 ենթածրագիր: Առաջինը տեղադրում եք այն համակարգչի վրա, որը ցանկանում եք ղեկավարել, իսկ երկրորդը՝ Ձեր համակարգչի վրա:
Rserver - այլ համակարգչի վրա (remote computer)
RViewer - Ձեր համակարգչի վրա
Ծրագիրը Remote համակարգչի վրա տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն և կատարել նկարներում պատկերված քայլերը՝
Իսկ Ձեր համակարգչում անհրաժեշտ է բացել Rviewer ծրագիրը և կատարել հետևյալ քայլերը:
No comments:
Post a Comment