Wednesday, February 8, 2017

Մարտեը եւ հասարակություն             Հասարակության մասին գիտությունը կոչվում է սոցիոլոգիա: Մարդու և հասարակության փոխհարաբերությունների մասին խնդիրները երկար ժամանակ մտածելու տեղիք են տվել շատ մտածողների մոտ: Շատ փիլիսոփաներ և գրողներ փորձել են գտնել կամ ստեղծել այն իդեալական հասարակությունը, որում կբացվեր նրա յուրաքանչյուր անդամի հնարավորությունները, որում յուրաքանչյուր անհատի կվերաբերվեին հարգանքով և հասկացությամբ, մի խոսքով, ստեղծել հասարակական ուտոպիա: Բայց վերջին հարյուրամյակները ցույց են տվել, որ ինչքան էլ որ գեղեցիկ չլինեն երազանքները, իրականությունը դրանք միշտ ցրում է:

Որոշ գիտնականներ կարծում են, որ լավագույն հասարակական կառուցվածքը եղել է Հին Հունաստանի քաղաք-պոլիսներում և որ այդ ժամանկներից ի վեր ոչ մի նման բան չի ստեղծվել: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է իր լուման ներդնի հասարակության մեջ փոխհարաբերությունների բարելավման մեջ:
Դրա համար գոյություն ունեն մի քանի ճանապարհներ: Դրանցից մեկը, գրող-լուսավորիչների ուղին, կայանում է կարդացողների աշխարհայացքի աստիճանաբար փոփոխությունների մեջ, արժեքների համակարգի բարեփոխման մեջ:

No comments:

Post a Comment